
Սարդ-մարդու մասին մուլտֆիլմը դեկտեմբերյան դրամամուտքերի ռեկորդ է սահմանել անիմացիոն կինոյի համար

«Սարդ-մարդը. Տիեզերքի միջով» մուլտֆիլմը համաշխարհային վարձույթի առաջին օրերին սահմանել է անիմացիոն կինոյի դեբյուտային դրամամուտքերի դեկտեմբերյան ռեկորդ: BoxOfficeMojo կայքի տվյալներով՝ այդ մուլտֆիլմի համար վաճառված տոմսերն ընդհանուր առմամբ կինոթատրոններին բերել են 56,4 մլն դոլար։
Նախորդ ռեկորդը 2016 թվականի դեկտեմբերին սահմանել է «Գազանների ջրումը» մուլտֆիլմը:
Հյուսիսային Ամերիկայում դրամամուտքերը հանգստյան օրերին տեղի ունեցած պրեմիերայի համար կազմել են 35,4 մլն դոլար: Տարածաշրջանի սահմաններից դուրս 44 երկրներում, որտեղ ցուցադրությունները մեկնարկել են անցած շաբաթ, հասույթը հասել է 21 մլն դոլարի, այդ թվում՝ Հարավային Կորեայում՝ 3,3 մլն դոլար, Մեծ Բրիտանիայում՝ 2,9 մլն դոլար, Ռուսաստանում եւ Ավստրալիայում՝ 2,3-ական մլն դոլար:
Մինչեւ հաջորդ հանգստյան օրերը մուլտֆիլմն էկրան կբարձրանա եւս 11 երկրներում, ներառյալ Չինաստանում, որտեղ սպասվում է դրամամուտքերի նոր ռեկորդ, եւ Իսպանիայում: Սարդ-մարդի արկածների նոր սերիան բարձր են գնահատել ինչպես քննադատները (А+ CinemaScore-ում), այնպես էլ հանդիսականներն իրենք (97 տոկոս՝ Rotten Tomatoes-ում, 10-ից 8,8-ը՝ IMDb-ում), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: