Հայաստանը ՄԱԿ-ի ԳՎ-ում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին

Դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունեց բանաձև Ղրիմի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի հատվածների ռազմականացման խնդրի մասին: Փաստաթղթի ընդունման օգտին կողմ է քվեարկել 66 երկիր:

Ինչպես հաղորդում է հաղորդում է korrespondent.net-ը, Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ընդունված հակառուսական բանաձևին:

Բանաձևին դեմ են քվեարկել ևս 18 երկրներ, որոնց թվում են Ռուսաստանը, Բելառուսը, Սերբիան, Բոլիվիան, Բուրունդին, Կամբոջան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Իրանը, Լաոսը, Մյանմարը, Նիկարագուան, Հարավային Սուդանը, Սիրիան, Ուզբեկստանը, Վենեսուելան և Զիմբաբվեն:

Նշենք, որ բանաձևը կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել ռազմական ուժերը Ղրիմից և բաց թողնել Կերչի նեղուցում ձերբակալված նավաստիներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31