«Դե յուրե մենք կունենանք ընդդիմություն, դե ֆակտո՝ կյանքը ցույց կտա». Վիգեն Հակոբյան

«ԼՀԿ-ին և ԲՀԿ-ին այլ բան չի մնում, քան հայտարարել, որ իրենք ընդդիմություն են։ Դե յուրե մենք կունենանք ընդդիմություն, դե ֆակտո՝ կյանքը ցույց կտա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Մյուս կողմից, նրա խոսքով՝ քաղաքական իրավիճակը արագ է փոխվում, դա բերում է հասարակական տրամադրությունների փոփոխության. «Կամ հակառակը՝ հասարակության մեջ եղած գերսպասումներն իշխանություններից կարող են հանգեցնել նրան, որ ռեյտինգային կորուստներ լինեն։ Այդ պարագայում շանս է բացվում բոլոր տիպի ընդդիմությունների համար՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական։ Մենք ընդդիմությունը, չգիտես ինչու, դիտարկում ենք զուտ խորհրդարանում, մինչդեռ խորհրդարանից դուրս մնացել են քաղաքական ուժեր, որոնք իրոք քաղաքական ուժեր են. խոսքը ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի, «Մենք» դաշինքի այն երկու քաղաքական ուժերի մասին է, որոնք ունեն աշխարհաքաղաքական այլ վեկտոր, այլ պատկերացումներ, որոնք, չեմ կարծում՝ այս խորհրդարանական ընտրություններից հետո վերանալու են։

Այդ բոլոր քաղաքական ուժերի մոտ, նախ և առաջ՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի մոտ, հիմա բավականին բարդ շրջան է՝ վերաիմաստավորվելու, ռեբրենդինգի, լիդերների հարցում հստակություններ մտցնելու, բայց այնուամենայնիվ, ինչ-որ ժամանակ հետո նրանք պետք է որ ակտիվ վերադառնան քաղաքական դաշտ»։

Այս պարագայում, ըստ քաղտեխնոլոգի՝ արտախորհրդարանական ընդդիմությունը կարող է գործոն դառնալ. «Գուցե ինչ-որ հարցերի շուրջ այսօր անհավանական թվացող դաշինքներ կազմեն»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս