
«Դուք ինձնից ավելի լավ գիտեք, թե ինչ կլինի, եթե ես պատասխանեմ այս հարցին». Կլոպը՝ Պոգբայի տրանսֆերի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին:
«Պոգբան համաշխարհային կարգի ֆուտբոլիստ է, բայց նա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող է, մենք պետք է պատրաստ լինենք նրա դեմ խաղալու համար:
Կուզեի՞, որ նա խաղար «Լիվերպուլում»: Դուք ինձնից ավելի լավ գիտեք, թե ինչ կլինի, եթե ես պատասխանեմ այս հարցին:
Այնպես որ, ես չեմ պատասխանի: Փորձեք պատմություն դարձնել սա»,- նշել է Կլոպը:
Սիրարփի Աղաբաբյան