
Արքայադուստր Դիանայի զգեստը 202 000 դոլարով վաճառվել է աճուրդում

Արքայադուստր Դիանայի (1961 – 1997)՝ փղոսկրի գույնի մետաքսե զգեստը, որը 1994 թվականին 200 ֆունտ ստեռլինգով (255 դոլարով) ձեռք էր բերել մի կին, որի անունը չեն հայտնում, 161 հազար ֆունտ սեռլինգով (202 հազար դոլարով) վաճառվել է Լոնդոնի Kerry Taylor աճուրդում: Այս մասին հայտնել է Daily Express թերթը:
Զգեստի նոր տերը դարձել է ամերիկյան թանգարաններից մեկը: Աճուրդային տան տեղեկատվության համաձայն՝ վալլիացի մոդելագործ Դեւիդ Էմանուելի ստեղծած այդ զգեստով ժողովրդական արքայադուստրը եղել է 1986 թվականին Բահրեյնում կայացած թագավորական միջոցառմանը, իսկ այնուհետեւ, ութ տարի անց, այն նվիրաբերել է բարեգործական նպատակների, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: