Բաժիններ՝

Չինացի ներդրողները մոտ են 300 մլն եվրոյով «Սևիլիայի» ձեռքբերմանը

Ինչպես հաղորդում է COPE-ը, իսպանական «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի նոր սեփականատերերը կարող են դառնալ չինացի ներդրողները:

Ըստ աղբյուրի տվյալների՝ գործարքը գնահատվում է 300 մլն եվրո և կարող է ավարտվել մոտ ժամանակներս: Նշվում է, որ չնայած ակումբի սեփականատերերի փոփոխությանը, «Սևիլիայի» ներկայիս ղեկավարներն ակնկալում են պահպանել իրենց պաշտոնները:

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 14 տուրերից հետո «Սևիլիան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ հետ մնալով առաջատար «Բարսելոնայից» ընդամենը 1 միավորով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31