
Փոքրերի և մեծահասակների սիրելի ուտեստը. կարտոֆիլային թխուկ՝ նրբերշիկով և պանրով

Բաղադրիչներ
1. Պյուրե կարտոֆիլ – 500 գ
2. Նրբերշիկ – 4 հատ
3. Ձու – 1 հատ
4. Տոմատի մածուկ
5. Պանիր – 100 գ
6. Կանաչի՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
1. Պյուրե կարտոֆիլը խառնել ձվի հետ և տեղադրել յուղապատ տարայի մեջ:
2. Վրան տոմատի մածուկ տարածել:
3. Տեղադրել նրբերշիկները և ավելացնել քերած պանիրը:
4. Թխել 15 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
5. Վրան կանաչի ցանել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը