Բաժիններ՝

Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաջրջվել է

Դեկտեմբերի 3-ին, ժամը 03:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Դալմա Գարդեն Մոլ« համալիրի մոտակայքում՝ կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ռ. Մ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաջրջվել. տուժածներ չկան:

Մինչ հատուկ տեխնիկայի մոտենալը՝ փրկարարներն իրականացրել են հերթապահություն, ուղղել են ավտոմեքենան և հոսանքազրկել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31