
Կարեն Մովսիսյանը՝ շախմատի վետերանների աշխարհի չեմպիոն

Շախմատի աշխարհի վետերանների առաջնության հաղթողը Հայաստանի է: Սլովենիայի Բլեդ քաղաքում ավարտվեցին վետերանների տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնությունները: Մրցաշարերն անցկացվում էին 2 տարիքային խմբերով՝ 50-ից բարձր և 65-ից բարձր:
Տղամարդկանց 50-ից բարձր ենթախմբում հիանալի հաջողության հասավ Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, ով 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր և հռչակվեց վետերանների աշխարհի չեմպիոն: Նույն ենթախմբում 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Վրաստանը ներկայացնող մեր հայրենակից Գեորգի Բագատուրովը:a