Շիրակի և Լոռու մարզերում դեկտեմբերի 7-ը կլինի ոչ աշխատանքային օր
Այսօր կառավարությունը նիստում որոշում ընդունեց դեկտեմբերի 7-ի աշխատանքային օրը տեղափոխել դեկտեմբերի 15-ի շաբաթ օրը։ Որոշումը վերաբերում է միայն Շիրակի և Լոռու մարզերին։
«Հասկանալի պատճառով, որպեսզի այդ օրը մարդիկ կարողանան իրենց պարտքը կատարել և այցելել համապատասխան վայրեր»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը։
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նկատեց, որ սա առաջին անգամ է, երբ կառավարությունն առանձին մարզերում է տեղափոխում աշխատանքային օը. «Կարծում եմ՝ պետք է հարգել մարդկանց զգացումները»։