Աֆղանստանում 30 խաղաղ բնակիչ է զոհվել «Թալիբանի» ուժերին հասցված հարվածից. Associated Press
Առնվազն 30 քաղաքացիական անձ է զոհվել Աֆղանստանի հարավի Գիլմենդի նահանգում «Թալիբան» արմատական շարժման զինյալների դիրքերին երկրի ռազմաօդային ուժերի հարվածի հետեւանքով:
Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 20 խաղաղ բնակիչների զոհվելու մասին: Նշվում է, որ հարվածի ընթացքում զոհվել են նաեւ 16 թալիբներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: