«Ալիսոնն աշխարհի լավագույն դարպասապահների եռյակում է». Բուֆոն
ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կիսվել է «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնի մասին կարծիքով:
«Երբ ես նոր էի սկսել իմ կարիերան, բոլորը նայում էին՝ ինչպես է դարպասապահը խաղում ձեռքերով: Այսօր ավելի շատ նայում են ոտքերով խաղին: Դարպասապհների դերը փոխվել է, դա պետք է ընդունել:
Ալիսոնն ունի այն ամենը, ինչ պետք է ժամանակակից դարպասապահին: «Լիվերպուլն» այս մրցաշրջանում շատ քիչ գոլեր է բաց թողել: Անգլիայում նա կարող է բացահայտում լինել, բայց ես լավ ծանոթ եմ նրա խաղին:
Ես տարիների ընթացքում հետևում եմ նրան, ինձ դուր է գալիս նրա խաղը: Նա վստահ է զգում իրեն գնդակով: Նա պաշտպաններին վստահություն է հաղորդում: Այսօր նա աշխարհի լավագույն երեք դարպասապահներից մեկն է և ունի ամեն ինչ մեծագույն դարպասապահ դառնալու համար», – ասել է Բուֆոնը Mirror-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը