Բաժիններ՝

Դեմբելեն չի պատրաստվում հունվարին հեռանալ «Բարսելոնայից»

Հարձակվող Ուսման Դեմբելեն չի պատրաստվում հեռանալ «Բարսելոնայից» հունվարի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 21-ամյա հարձակվողը խնդրել է ակումբին վաճառել իրեն: Նշվում էր, որ կատալոնացիները կարող են ներառել ֆուտբոլիստին Նեյմարի գործարքի մեջ:

El Mundo Deportivo-ն հաղորդում է, որ «Բարսելոնայում» հերքել են տեղեկությունները, թե Դեմբելեն դիմել է ղեկավարությանը՝ իրեն հունվարին բաց թողնելու կապակցությամբ:
Անցյալ շաբաթ «Ատլետիկոյի» հետ խաղում (1:1) ֆրանսիացին վերջին րոպեին հավասարեցրեց հաշիվը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս