
Կանադայում արջը հոշոտել է մի կնոջ ու նրա նորածնին

Կինը եւ նրա նորածին դուստրը զոհվել են Կանադայի Յուքոն արկտիկական տարածքում գրիզլի արջի հարձակման հետեւանքով: Նոյեմբերի 27-ին այս մասին հայտնել է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմիններին։
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ի ցերեկը Մայո բնակավայրից ոչ հեռու: Գիշատիչը կարողացել է թափանցել 37-ամյա Վալերի Թեորեթի տուն, որտեղ նա եղել է տասնամսական դստեր հետ:
Ընտանիքի գլխավորը՝ Ժերմոն Ռոշոլտը, հարձակման պահին բացակայել է, երբ նա վերադարձել է, տնից 100 մետրի վրա պատահել է գրիզլիին, որին գնդակահարել է: Ավելի ուշ նա գտելէ զոհվածներին եւ ոստիկանություն կանչել, պատահարի փաստով հետաքննություն է կատարվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: