
Պատրաստում ենք տնական կարամել

Բաղադրիչներ
1. Կարագ – 180 գ
2. Շաքարավազ – 2 բաժակ
3. Յուղոտ սերուցք – 1 բաժակ
Պատրաստման եղանակը
1. Շաքարավազը լցնել կաթսայի մեջ և դնել ցածր կրակին: Երբ շաքարավազը հեղուկի սկսի վերածվել, անդադար խառնել, մինչև բոլոր գնդիկներն անհետանան և ստացվի միասեռ զանգված:
2. Այնուհետև կարելի է ավելացնել կարագը: Պետք է առաջանան պղպջակներ:
3. Մի քանի րոպե խառնել, այնուհետև լցնել սերուցքը: Նորից պղպջակներ են առաջանալու:
4. Պետք է թողնել, որպեսզի զանգվածն ամբողջությամբ պղպջակներով պատվի, այդ ընթացքում երկու անգամ խառնել և անջատել կրակը:
5. Սառեցնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը