Բաժիններ՝

Մալայզիայի թագավորն ամուսնացել է «Միսս Մոսկվա-2015»-ի հետ

Մալայզիայի Մուհամադ Հինգերորդ թագավոր, Քելանթանի Սուլթանն ամուսնացել է «Միսս Մոսկվա-2015» մրցույթի հաղթող Օքսանա Վոյեվոդինայի հետ: Այդ մասին գրել է Islam News-ը:

Գործակալության հաղորդագրության համաձայն, հարսանիքը կայացել է մերձմոսկովյան Բարվիխայում: Նշվում է, որ խնջույքը տեղի է ունեցել առանց ալկոհոլի. հարսնացուն հանրությանը ներկայացել է ռուսական զգեստով, իսկ նրա փեսացուն՝ մալայզիական ավանդական հագուստով:

Օկսանա Վոյեվոդինան Մոսկվայի գլխավոր գեղեցկուհու կոչումը նվաճել է 22 տարեկանում: «Միսս Մոսկվա» փառատոնն անցկացվում է 1994 թվականից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս