
Bild. «Բավարիան» կարող է հրավիրել Վենգերին՝ որպես գլխավոր մարզիչ

«Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը կարող է վերադառնալ աշխատանքի, սակայն այլ ակումբի կազմում:
Bild-ի տվյալներով, մյունխենան ակումբի գլխավոր մարզչի հրաժարականի դեպքում ակումբի ղեկավարությունը քննարկում է հենց Վենգերի թեկնածությունը: Մինչ ֆրանսիացի մասնագետի հետ կապվելն ու հավանական աշխատանքը քննարկելը, մյունխենցիները չեն քննարկում այլ տարբերակ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բավարիան» կարող է հեռացնել Կովաչին՝ Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղում «Բենֆիկային» պարտվելու դեպքում:
Վենգերը հրաշալի տիրապետում է գերմաներենին, և այժմ այն քիչ թոփ-մարզիչներից է, ովքեր աշխատանք չունեն: Գերմանական մամուլը գրում է, որ Վենգերի՝ մյունխենյան ակումբում աշխատելու առաջարկը ևս հետաքրքրում է, և նա չունի այդ աշխատանքից հրաժարվելու որևէ պատճառ: Պետք է միայն հասկանալ, թե ինչ են պահանաջում մյունխենցիները Վենգերից այս մրցաշրջանում:
Սիրարփի Աղաբաբյան