Իգուաինը մտադիր է տեղափոխվել «Չելսի»
Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը, ով վարձակալական հիմունքներով խաղում է «Միլանի» կազմում, մտադիր է տեղափոխվել «Չելսի»:
Արգենտինացին սպասում է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարրիի զանգին, ով ցանկանում էր գնել ֆուտբոլիստին անցյալ ամառ:
Corriere dello Sport-ի տվյալներով, «Չելսին» դեռ մտադիր է ստորագրել Իգուաինին:
Նույն աղբյուրն ավելի վաղ գրել էր, որ Իգուաինն ամռանը կարող է վերադառնալ թուրինյան ակումբ:
Միլանյան ակումբը վարձակալական հիմունքներով ստորագրել էր Իգուաինին՝ 18 մլն եվրոյով և մեկ տարի ժամկետով: Հետագայում միլանյան ակումբը կարող էր գնել արգենտինացու տրանսֆերը 36 միլիոն եվրոյով: Սակայն հիմա «Միլանի» ֆինանսական խնդիրները չափազանց լուրջ են, և ակումբը որոշել է հրաժարվել հարձակվողին գնելու մտքից:
Սակայն «Միլանի» նոր գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը մտադիր է բանակցություններ վարել «Յուվենթուսի» հետ Իգուաինի գինը նվազեցնելու համար` հաշվի առնելով թիմում արգենտինացու ունեցած նշանակությունը:
Իգուաինը «Միլանի» կազմում անցկացրել է Սերիա Ա-ի 10 հանդիպում, դարձել է 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Սիրարփի Աղաբաբյան