Աստղացույցի 5 նշաններ, ում կյանքը դեկտեմբերին էականորեն կփոխվի
Ցուլ
Աստղացույցի այս նշանի ներկայացուցիչները ձգտում են կայունության ու վախենում են ցանկացած փոփոխություններից։ Սակայն 2018թ. դեկտեմբերին նրանք կբախվեն կարդինալ փոփոխությունների հետ։
Ցուլերի անձնական կյանքում կարող են տեղի ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական փոփոխություններ։ Հավանական է, որ նրանցից ոմանք իրենց սիրուն կհանդիպեն։ Ուրիշներին կարող են սպասել կոնֆլիկտներ ու անգամ իրենց երկրորդ կեսի հետ՝ բաժանումներ։
Կյանքի այլ ոլորտներում փոփոխություններ չեն սպասվում։ Եթե Ցուլերը ցանկանան կյանքը նոր էջից սկսել, նրանք դրա համար ունեն բոլոր հնարավորությունները, բայց պետք է ջանքեր գործադրեն արդեն հիմա։
Առյուծ
Հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչները հնարավորություն ունեն հաջողության հասնել կյանքի բոլոր ոլորտներում, բայց դրա համար նրանք պետք է բաց թողնեն անցյալն ու դադարեն վախենալ փոփոխություններից։ Առյուծների ներքին էներգիան ու նպատակամղվածությունը կարող է նպաստել կարիերայի առաջխաղացմանը։ Իրենց երկրորդ կեսին դեռ չգտած առյուծները կարող են հանդիպել իրենց իսկական սիրուն, սակայն դրա համար պետք է աշխատել ինքդ քեզ վրա ու ազատվել այնպիսի բացասական գծերից, ինչպիսիք են չափից առավել ինքնավստահությունն ու նարցիսիզմը։ Ընդհանուր առմամբ առաջիկա ամիսն Առյուծներին շատ տհաճություններ չի պատճառի։ Եթե աստղացույցի այս նշանի տակ գտնվող անձինք կյանքի որակի բարելավմանն ուղղված փառահեղ պլաններ են կազմում, չարժե իրենց մտադրություններով կիսվել այլ մարդկանց հետ, քանի որ չարակամները կարող են խանգարել ցանկացած պահի։
Կույս
2018թ. դեկտեմբերին Կույսերին անձնական կյանքում հսկայական հաջողություն է սպասվում։ Դա առաջին հերթին՝ վերաբերում է նրանց, ովքեր դեռ չեն հանդիպել իրենց կյանքի ուղեկցին։ Դրա համար անհրաժեշտ է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել տնից դուրս, ընդլայնել շփման շրջանակը ու չխուսափել նոր ծանոթություններից, որոնք ցանկացած պահի կարող են վերաճել ինչ-որ ավելի մեծ բանի։ Չարժե վախենալ նաև առաջին քայլն անելուց ու հակառակ սեռի նկատմամբ ուշադրություն դրսևորելուց՝ չնայած այն բանին, որ սիրո մեջ խիզախությունը աստղացույցի այս նշանի ամենագլխավոր որակը չէ։ Աստղաբանները վստահեցնում են, որ առաջիկա դեկտեմբերին Կուսերը բարեհաճորեն կարող են վերաբերվել ցանկացած փոփոխության, նույնիսկ, եթե դրանք շատ ուժգին ազդեն նրանց սովորական կյանքի վրա։
Աղեղնավոր
Կարիերային աճի ու ղեկավարության բարեհաճ տրամադրվածությանը ձգտող Աղեղնավորները կարող են հասնել իրենց նպատակներին։ Աստղաբանները վստահեցնում են, որ հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչների ջանքերը վերջապես կնկատվեն, նշանակում է, բարձունքներ նվաճելն ու հեղինակություն ձեռք բերելը բարդ չի լինի։ Միևնույն ժամանակ որոշ Աղեղնավորներ ստիպված կլինեն ընտրություն կատարել անձնական կյանքի ու կարիերայի միջև՝ հենվելով իրենց առաջնահերթությունների վրա։ Որպեսզի դեկտեմբեր ամիսն աստղացույցի այս նշանի ներքո գտնվողներին շատ հոգսեր չպատճառի, անհրաժեշտ է նախօրոք որոշում կայացնել, այլապես դա անել հետո ավելի բարդ կլինի։
Ձուկ
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ենթագիտակցության մակարդակում զգում են առաջիկա փոփոխությունները, դրա համար էլ, հնարավոր է, արդեն հիմա նրանք կարող են զգալ, որ շուտով նրանք ստիպված կլինեն բախվել իրենց կյանքում աշխատանքային փոփոխությունների հետ։ Հնարավոր դժվարությունները հաղթահարելու համար պետք է զինվել համբերությամբ ու շեշտակի առաջ ընթանալ՝ չնայելով խոչընդոտներին ու նախանձ մարդկանց միջամտություններին, և այդ ժամանակ առաջիկա ամիսը Ձկներին ոչ միայն դրական փոփոխություններ կպարգևի, այլև իր մասին հաճելի հիշողություններ կթողնի։
Պատրաստեց 168.am-ը