ԱՄՆ-ը դաշնակիցներին կոչ է արել հրաժարվել չինական Huawei-ի սարքավորանքի օգտագործումից
ԱՄՆ-ի կառավարությունը դիմել է ամբողջ աշխարհում հանգուցային դաշնակիցներին՝ Չինաստանի Huawei հեռահաղորդակցական ընկերության սարքավորանքի օգտագործումը դադարեցնելու կոչով, որին Վաշինգտոնը կասկածում է լրտեսության մեջ: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը:
Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնատար անձինք իրենց կասկածների մասին իրազեկել են դաշնակից երկրների գործընկերներին, ինչպես նաեւ անհաղորդալար եւ ինտերնետ-ծառայություններ մատուցողներին, մասնավորապես, Գերմանիայում, Իտալիայում եւ Ճապոնիայում:
ԱՄՆ-ի առանձնակի անհանգստությունն է առաջացնում Huawei-ի տեխնոլոգիաների օգտագործումը Միացյալ Նահանգների ռազմական ներկայությամբ երկրներում, նշել է թերթը: Ինչպես հրատարակությանը հայտարարել են իրազեկ աղբյուրներ, Վաշինգտոնը դիտարկում է, որպես փոխհատուցում, այն երկրներին ֆինանսական օգնություն ցույց տալու հնարավորությունը, որոնք կհրաժարվեն Huawei-ի սարքավորանքի օգտագործումից:
Այս տարվա սկզբին ԱՄՆ-ի հետախուզության ներկայացուցիչներն ամերիկացիներին նախազգուշացրել էին այն հեռախոսների գնումներից, որոնք արտադրել են Huawei-ը եւ ZTE-ը եւ Չինաստանի եւս մեկ ընկերություն: Նշվում է, որ ամերիկացի օրենսդիրներն արդեն վաղուց են անհանգստացած ՉԺՀ-ի կառավարության հետ այդ ընկերությունների «կասկածելի կապերից», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: