Բաժիններ՝

Ուտեստ միայն գուրմանների համար. սոխով կոտլետներ՝ կարտոֆիլով և կանաչիով

Բաղադրիչներ

1. Սոխ – 8-10 հատ
2. Կարտոֆիլ – 1 հատ
3. Սամիթ, մաղադանոս, նեխուր – 1 փոքր փունջ
4. Ալյուր – 1.5 բաժակ
5. Գազար – 1 հատ
6. Բուսայուղ – 100 մլ
7. Աղ և համեմունք

Պատրաստման եղանակը

1. Մաքրել սոխը և շերտատել: Հետո վրան եռացրած ջուր լցնել և թողնել 5-7 րոպե:

2. Ջուրը թափել և սոխին ալյուր ավելացնել:

3. Մանր կտրատել կանաչին:

4. Խոշոր քերիչով անցկացնել հում կարտոֆիլը և գազարը:

5. Խառնել սոխը, կանաչին, կարտոֆիլը, գազարը, բուսայուղը, աղը և համեմունքը:

6. Կոտլետներ ձևավորել և տապակել 2 կողմից՝ մինչև ոսկեգույն դառնալը:

7. Պատրաստի կոտլետները տեղափոխել այլ տապակի մեջ և ցածր կրակի վրա թողնել այնքան, մինչև վերջնական պատրաստ լինեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս