Վատիկանում 23-մետրանոց Սուրբծննդյան եղևնի են տեղադրել
Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում նոյեմբերի 22-ի առավոտյան տեղադրել են Սուրբծննդյան եղեւնին, որը քաղաք են հասցրել Իտալիայի Պորդենոնե հյուսիսային մարզից: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Մոտավորապես 4,5 տոննա քաշ ունեցող 23-մետրանոց ծառն այս տարի Հռոմի Ֆրանցիսկոս պապին նվիրել են Իտալիայի Ֆրիուլի-Վենետիկ-Ջուլիա ինքնավար մարզի իշխանությունները: Ավանդույթի համաձայն, եղեւնին տեղադրել են նշանավոր կոթողի հարեւանությամբ, որը Եգիպտոսից Հռոմ է բերվել դեռ Կալիգուլա կայսեր կողմից:
Վատիկան քաղաք-պետության նահանգապետության տեխնիկական տնօրենության աշխատակիցները առաջիկա օրերին կսկսեն անտառային գեղեցկուհու զարդարման աշխատանքները: Դեկտեմբերի 7-ի երեկոյան Սուրբծննդյան եղեւնին, որի վրա կկախեն էներգախնայող մի քանի հազար լամպերից բաղկացած շղթաներ, կվառի իր լույսերը:
Ծառի ստորոտին կպատրաստեն այսպես կոչված presepe՝ Սուրբ Ծննդյան մսուր կամ քարայր, որը կներկայացնի Հիսուս Քրիստոսի ծննդյան տեսարանը: Այս անգամ այն կպատրաստվի գրեթե 700 տոննա ավազից, որը Վատիկան կբերվի Ադրիատիկ ծովի ափի Յեզոլո առողջարանային քաղաքից: Sand Nativity անվանումով կոմպոզիցիայի վրա կաշխատի միջազգային խումբը, որի կազմում կլինի չորս քանդակագործ: