Պիզայի աշտարակը սկսել է ուղղվել
Պիզայի հռչակավոր «ընկնող» աշտարակի թեքության անկյունն ավելի ու ավելի փոքրանում: Այդ մասին հայտնել է BBC-ն՝ վկայակոչելով դիտարկման խմբի փորձագետներին:
Նրանց խոսքով՝ 57-մետրանոց աշտարակը վերջին 20 տարում 4 սանտիմետրով ուղղվել է: 1990 թվականին հուշարձանն 800 տարվա ընթացքում առաջին անգամ զբոսաշրջիկների այցելության համար փակել են՝ երկյուղելով, որ կառուցվածքը չի դիմանա: Այն ժամանակ աշտարակի վերին մասն ուղղաձիգից թեքվել էր 4,5 մետրով:
1993 թվականից մինչեւ 2001 թվականը մասնագետները փորձել են կայունացնել Պիզայի աշտարակը. նրանց ջանքերով հաջողվել է 45 սանտիմետրով նվազեցնել թեքության անկյունը: Աշխատանքները նստել են 200 միլիոն ֆունտ (225 միլիոն եվրո):
BBC-ն հիշեցնում է,, որ աշտարակն անկյան տակ է կանգնած դրա կառուցման սկզբից ի վեր. կառուցումն սկսվել է 1173 թվականին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: