
Ուսեին Բոլտը կարող է տեղափոխվել Մարադոնայի թիմ

Յամայկացի հայտնի վազորդ Ուսեին Բոլտը կարող է սկսել ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան Մեքսիկայում:
Շվեդ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան մշտական կապ է պահպանում միլանյան ակումբի տնօրեն Լեոնարդոսի հետ` գործարքի մանրամասները քննարկելու համար:
Կողմերը համաձայնության չէին գալիս, քանի որ Իբրահիմովիչն ավելի երկարաժամկետ պայմանագիր էր ցանկանում: «Միլանը» ցանկանում էր պայմանագիր առաջարկել 6 ամսով՝ երկարաձգելու պայմանով, իսկ Իբրահիմովիչը մտադիր էր լիարժեք պայմանագիր ձեռք բերել՝ 18 ամիս ժամկետով:
Այժմ, սակայն, շվեդ ֆուտբոլիստը համաձայն է կնքել 6 ամսվա պայմանագիր և այդ 6 ամսվա համար վաստակել 2 միլիոն եվրո: Պայմանագիրն ունի երկարաձգման հնարավորություն:
Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերը կիրականանա այն բանից հետո, երբ իտալական ակումբը լուծի խնդիրները: Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն մեղադրել էր միլանյան ակումբին ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու մեջ:
Սիրարփի Աղաբաբյան