
«Բարսելոնան» ստիպված կլինի վճարել 40 միլիոն եվրո բոնուս, եթե վաճառի Դեմբելեին

Կատալոնական «Բարսելոնան» կարող է լրացուցիչ վճարումներ կատարել, եթե վաճառի կիսապաշտպան Ուսման Դեմբելեին:
Die Welt-ի տվյալներով՝ կատալոնացիները ստիպված կլինեն վճարել բոլոր բոնուսները Դորտմունդի «Բորուսիային»` մոտ 40 միլիոն եվրո, եթե Դեմբելեն վաճառվի այս տարվա հունվարին:
Ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերը կատալոնական ակումբի համար արժեցել էր 105 միլիոն եվրո՝ առանց բոնուսների:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» դժգոհ է ֆուտբոլիստի պահվածքից, և զգուշացրել է նրան ավելի պատասխանատու լինել, հակառակ դեպքում կատալոնացիները կվաճառեն Դեմբելեին:
Սիրարփի Աղաբաբյան