Բաժիններ՝

«Հուսով եմ, որ ԱԱ-2022-ն իրական կլինի: ԱԱ-2018-ն ավելի նման էր Եվրոպայի առաջնության». Արսեն Վենգեր

Արսեն Վենգերը լրագրողներին պատմել է, որ նա դժգոհ է մնացել Ռուսաստանում կայացած ֆուտբոլային մրցաշարից հետո:

«Հուսով եմ՝ Կատարում իրական Աշխարհի առաջնություն տեղի կունենա, քանի որ, թեև ԱԱ-2018-ը դարձավ մեծագույն առաջնություն, բայց այն ավելի շուտ Եվրոպայի առաջնություն էր: Մեկ հրավիրված թիմով՝ Բրազիլիայով:

Ոչ մի հարավամերիկյան հավաքական այնքան լավը չէր, որպեսզի հաղթեր մրցաշարում: Եվ ոչ էլ աֆրիկյան և ասիական հավաքականները: Եվ նրանց ֆոնին Եվրոպան, թվում է, թե շատ առաջ է անցել: Հուսով եմ՝ նրանք նորից լավ մարզավիճակ ձեռք կբերեն»,- ասել է մասնագետը Yahoo-ին տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս