Բաժիններ՝

Սամվել Մայրապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ. Միջնորդությունը մերժվել է

«Հայկական երկրորդ հեռուստաալիքի» գլխավոր տնօրեն Սամվել Մայրապետյանի նկատմամբ որպես փախանման միջոց ընտրված կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը մերժվել է։ Այս մասին «Փաստինֆո»–ի հարցմանն ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվում է, որ քրեական դատավարության նույն փուլում կամ քրեական վարույթն իրականացնող նույն մարմնին միջնորդության և պահանջի կրկին ներկայացում հնարավոր է, եթե դրանք հիմնավորելու համար բերվում են նոր փաստարկներ, կամ քրեական դատավարության ընթացքում հաստատվել է դրանց բավարարման անհրաժեշտությունը: Մինչդեռ Ս. Մայրապետյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ վերջինիս պաշտպանի կողմից ներկայացված նախորդ միջնորդության համեմատ նման նոր փաստարկներ չեն ներկայացվել»,– հայտնեցին դատախազությունից:

Դատախազությունից նաև հայտնեցին, որ օրեր առաջ Ս. Մայրապետյանի պաշտպանի և ներկայացուցչի ընդունելության արդյունքներով վարույթն իրականացնող մարմնին գրություն է ուղարկվել՝ Մայրապետյանի առողջական վիճակը գնահատելու նպատակով դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, որի արդյունքներն ստացվելուց հետո հնարավոր կլինի անդրադառնալ այդ պատճառաբանությամբ խափանման միջոցի փոփոխման հարցին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս