
Ամենածույլ կարկանդակը՝ կաղամբով. ավելի համեղ և պարզ չեք մտածի

Բաղադրիչներ
1. Կաղամբ – 0.5 կգ
2. Աղ՝ ըստ ճաշակի
Խմորի համար
1. Ալյուր – 6 ճ/գ
2. Մայոնեզ – 6 ճ/գ
3. Թթվասեր կամ սերուցք – 6 ճ/գ
4. Ձու – 3 հատ
5. Փխրեցուցիչ
6. Շաքարավազ – 1 թ/գ
7. Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Կտրատել կաղամբը, ըստ ցանկության աղ անել և տապակել:
2. Խմորի համար խառնել մայոնեզը, թթվասերը կամ սերուցքը, ձվերը, փխրեցուցիչը, աղ և շաքարավազ ավելացնել:
3. Պետք է ստացվի փափուկ խմոր:
4. Խմորը լցնել սառած կաղամբի վրա և զգուշությամբ խառնել:
5. Եփել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30-40 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը