
«Մոուրինիոն ֆուտբոլում գեղեցկություն չի փնտրում, նա փնտրում է թշնամու». Տիագո Մոտա

«Ինտերի» նախկին խաղացող Տիագո Մոտան պատմել է Ժոզե Մոուրինիոյի հետ համատեղ աշխատանքի մասին:
«Ժոզեն երկու կողմ ունի: Նա երջանիկ է, երբ հաղթում է, և շատ է բարկանում, երբ պարտվում է: Եթե թիմն իսկապես լավն է, բայց պարտվել է, Մոուրինիոն ոչ մի դրական բան չի գտնի: Եթե վատ խաղ ցուցադրելով՝ մենք հաղթում էինք, նա գոհ էր:
Նա ֆուտբոլում գեղեցկություն չի փնտրում, նա փնտրում է թշնամու: Եվ եթե թշնամի չկա, նա ինքը կստեղծի թշնամի: Հիշում եմ՝ «Ինտերը» 11 միավորի կտրվածքով առաջատարն էր, ինչից հետո մենք պարտվեցինք և ոչ-ոքի խաղացինք: Հաջորդ օրը Մոուրինիոն մամուլի ասուլիս անցկացրեց, որտեղ ջարդեց բոլորին. Գալիանիին, «Միլանին», «Ռոմային», մրցավարներին, «Յուվենթուսին»: Նա պետք է թարմացներ մթնոլորտը»,- Մոտային է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը