
«Լիվերպուլն» արգելել է «Բարսելոնային» ձեռք բերել իր ֆուտբոլիստներին մինչև 2021 թվականը

«Լիվերպուլը», Ֆիլիպե Կոուտինիոյին «Բարսելոնային» վաճառելուց հետո, կատալոնական ակումբի հետ գաղտնի պայմանագիր է կնքել: Պայմանավորվածությունն արգելք է դրել «կապտանռնագույնների» վրա, համաձայն որի՝ նրանք չեն կարող «Լիվերպուլից» ֆուտբոլիստ գնել առաջիկա 3 տարիների ընթացքում:
Կոուտինիոն ցանկանում էր տեղափոխվել «Բարսելոնա» դեռ 2017 թվականին, «Լիվերպուլը» կարողացավ նրան ակումբում պահպանել, սակայն արդեն հաջորդ տարվա հունվարին տրանսֆերը կայացավ: Ակումբն այդ ժամանակ գործարքից աշխատեց 106 մլն եվրո:
Բացի այդ գումարից, ինչպես հաղորդում է Cadena Ser-ը, «կարմիրները» երաշխիքներ են ստացել, որ «Բարսելոնան» չի փորձի այլ ֆուտբոլիստներ գնել «Լիվերպուլից»:
Այս համաձայնությունը փաստաթղթավորված է, ինչի շնորհիվ էլ «Լիվերպուլը» պաշտպանում է իր առաջատարներին «Բարսելոնայից»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը