
Դերասանուհի Միլի Բոբի Բրաունը դարձավ ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Դերասանուհի Միլի Բոբի Բրաունը, որը հռչակվել է «Շատ տարօրինակ բաներ» սերիալում խաղացած գլխավոր դերով, նշանակվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) ամենաերիտասարդ բարի կամքի դեսպանը: Այդ որոշման մասին հայտարարվել է նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ում Երեխաների պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ կայացած մամուլի ասուլիսում։
«ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան լինելը իմ վաղեմի երազանքն է,-խոստովանել է Բրաունը:-Ինձ համար շատ մեծ պատիվ է՝ հայտնվել նշանավոր մարդկանց ցուցակում, որոնք երկար տարիներ աջակցել ու աջակցում են ՅՈւՆԻՍԵՖ-ին»:
Նա հայտնել է, որ անհամբերությամբ է սպասելու երեխաների ու երիտասարդության հետ հանդիպմանն ամբողջ աշխարհում, որպեսզի ավելի լավ իմանա նրանց խնդիրների ու կարիքների մասին եւ հանդես գա նրանց անունից: Հիմնական խնդիրների թվում, որոնցով Բրաունը պլանավորում է զբաղվել, նա առանձնացրել է կրթության անհասանելիությունը եւ երեխաների նկատմամբ բռնությունը:
Դերասանուհին ՅՈւՆԻՍԵՖ-ի գործունեությանն աջակցում է 2016 թվականից, այդ ժամանակ նա Միավորված ազգերի կազմակերպության 70-ամյակի տոնակատարությանը մասնակցեց որպես հաղորդավարուհի: ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ են արդեն հանդես են գալիս բազմաթիվ հայտնիներ, որոնց թվում են՝ Դեւիդ Բեքհեմը, Օռլանդո Բլումը, Ջեկի Չանը, Ռիկի Մարտինը, Լիոնել Մեսին, Լիամ Նիսոնը եւ Շակիրան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: