Մարինացված բազուկ՝ ձմեռվա համար. կսիրահարվեք առաջին անգամից
Բաղադրիչներ
1. Թարմ բազուկ
2. Շաքարավազ – 4 թ/գ
3. Քացախ (9%) – 3 ճ/գ
4. Ջուր – 1 լ
5. Աղ – 4 թ/գ
6. Սև հատիկավոր պղպեղ – 5-7 հատ
7. Դափնու տերև – 1 հատ
Պատրաստման եղանակը
1. Եփել բազուկը մոտ 30-40 րոպե: Հետո թափել ջուրը և սառեցնել:
2. Սառելուց հետո բազուկը մաքրել և կտրատել:
3. Կտրատված բազուկը շարել 0.5 լ կամ 0.7 լ ստերիլ բանկաների մեջ, բայց ամբողջ բանկան չլցնել:
4. Ոչ մեծ թասի մեջ ջուրը հասցնել եռման, ավելացնել շաքարավազ, աղ, դափնու տերև և պղպեղ:
5. Եռացնել մի քանի րոպե, վերցնել կրակից, ավելացնել քացախը:
6. Մարինադը լցնել բազուկի վրա:
7. Ստերիլացնել բանկաները 10-15 րոպե:
8. Դրանից հետո փակել մետաղյա կափարիչներով:
9. Պահպանել սառը տեղում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը