
Աղջիկն ամենուր շրջում է հարսանեկան զգեստով՝ ջանալով իրեն փեսացու գտնել

Նյու Յորքի բնակչուհին որոշել է ամեն ինչ անել հարսանեկան զգեստով, որպեսզի փեսացու գտնի: Այդ մասին հայտնել է Inside Edition-ը: Աղջկա խոսքով՝ այդ գաղափարը իր գլխում ծագել է, երբ ընկերուհիները պատմել են Համացանցում անհաջող ծանոթությունների մասին:
«Ես շատ եմ ցանկանում ամուսնանալ, շատ եմ ցանկանում լուրջ հարաբերություններ հաստատել, ուստի իմ պրոֆիլն եմ ունենալու՝ լուսանկարներով, որոնցում իմ սիրած ամեն ինչով զբաղվում եմ հարսանեկան զգեստով»,-բացատրում է նա: Համացանցում պատվիրելով հարսանեկան զգեստ եւ քող, աղջիկը ձեռնամուխ է եղել իր պլանի իրագործմանը. զգեստը հագին գնացել է խանութ եւ սապբորդով շրջել՝ նավաթին ձեռքին:
Այժմ նա պլանավորում է հարսանեկան հանդերձով մեկնել Փարիզ եւ Իսրայել: «Մարդիկ խանդավառվում են՝ ինձ հարսանեկան զգեստով տեսնելիս. նրանք ծափ են տալիս, խրախուսում են եւ ասում. «Ճիշտ էլ անում ես»,- ասում է աղջիկը: Աղջիկը պնդում է, որ իր մտահղացումն արդեն պտուղներ է տալիս: Նա մի քանի ժամադրության է գնացել եւ պլանավորում է շարունակել որոնումները: