Բաժիններ՝

Մանրազնին ընտրությունից հետո որոշվել է Թրամփի հետ հանդիպման ուղարկել Սիսեռահատ և Գազար անուններով թռչուններին

Հնդկահավ արտադրողների ազգային ֆեդերացիան ներկայացրել է երկու թռչունների, որոնց նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ըստ ավանդույթի ներում շնորհի երկրում նշվող Գոհաբանության օրվա առթիվ:

Ինչպես ֆեդերացիայի ներկայացուցիչները պատմել են Willard Inter Continental հյուրանոցում հնդկահավերի ցուցադրության ժամանակ, մանրազնին ընտրությունից հետո որոշվել է Թրամփի հետ հանդիպման ուղարկել Սիսեռահատ եւ Գազար անուններով թռչուններին։ «Սիսեռահատն ու Գազարը ծնվել են հունիսի 28-ին, դրանք կշռում են շուրջ 20 կիլոգրամ:

Մրցույթին մասնակցել են մոտավորապես 50 թռչուններ, որոնց Հարավային Կարոլինայի նահանգի ֆերմա են բերել հուլիսին: Միայն անցյալ ուրբաթ օրը մենք վերջնականապես կատարեցինք ընտրությունը»,- պատմել է ֆեդերացիայի ներկայացուցիչը շնորհանդեսի ժամանակ:

Նրա խոսքով՝ թռչունների արտաքին տեսքին շատ ուշադիր են հետեւում. դրանց կանոնավոր կերպով լողացնում են օճառահեղուկով, ինչպես նաեւ հետեւում են, որ չխախտվի դրանց քնի ռեժիմը: Նա նաեւ ճշտել է, որ նոյեմբերի 20-ին Սպիտակ տանը սոսկ մեկ թռչուն կհանդիպի նախագահի հետ, բայց դեռեւս որոշված չէ, թե հատակապես որը:

«Հուսով եմ, որ վաղը Գազարը կամ Սիսեռահատը կհանդիպեն նախագահի հետ»,- ասելէ ֆեդերացիայի ներկայացուցիչը: Դրանից հետո հնդկահավերը կուղեւորվեն Վիրջինիայի նահանգի համալսարան եւ Պոլիտեխնիկական ինստիտուտ, որտեղ նույնպես ապրում են ավելի վաղ ներման արժանացած թռչուններ: Նախագահի թողության հանդիսավոր արարողությունը կկայանա Սպիտակ տան Վարդերի պարտեզում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս