Բաժիններ՝

Կանադայում թողարկել են ուղղահայաց թղթադրամներ՝ ռասիզմի դեմ մարտիկ-կնոջ պատկերով

Կանադայում շրջանառության մեջ են դրվել 10 դոլար անվանական արժեքով եզակի ուղղահայաց թղթադրամներ՝ Վիոլա Դեսմոնդի (1914 – 1965)՝ Կանադայում առաջին կնոջ պատկերով, որը պայքարել է հանուն երկրի թխամորթ բնակչության իրավունքների: Այդ մասին ասված է Կանադայի բանկի կայքում:

«Կանադայի բանկն այսօր (նոյեմբերի 19-ին) թողարկեց 10 դոլար անվանական արժեքով ուղղահայաց թղթադրամ՝ վրան հանուն սոցիալական արդարության պայքարի լեգենդ Վիոլա Դեսմոնդի պատկերով»,- նշված է կայքում: Գերատեսչությոնում հավելել են, որ նոր թղթադրամը շրջանառության մեջ դնելու հանդիսավոր արարողությունը կայացել է Վինիպեգում (Մանիտոբայի նահանգ) Կանադայի մարդու իրավունքների թանգարանում:

Կանադայի բանկում նշել են, որ երկրի բնակիչները կարող են «տասանոցը» տեսնել արդեն շատ շուտով՝ մեկ – երկու շաբաթվա ընթացքում: Ֆինանսների նախարար Ուիլյամ Մոռնոն ճշտել է, որ Դեսմոնդի նկարը ժամանակի ընթացքում այդ անվանական արժեքով թղթադրամի վրա կփոխարինի Կանադայի առաջին վարչապետ սըր Ջոն Մակդոնալդին (1815 – 1891): Նրա դիմանկարը «կտեղափոխեն» ավելի բարձր արժեքի թղթադրամի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

https://twitter.com/MeanwhileinCana/status/1064516437795094531?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1064516437795094531&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F955149.html

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս