
«Մոուրինիոն անհավանական մարդկային որակներ ունի». Մաուրիցիո Սարի

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կարծիք է հայտնել ԱՊԼ-ում աշխատող մասնագետների մասին: Իտալացին խոսել է Ժոզե Մոուրինիոյի («Մանչեսթեր Յունայթեդ»), Յուրգեն Կլոպի («Լիվերպուլ») և Ունայի Էմերիի («Արսենալ») մասին:
«Ֆուտբոլի փիլիսոփայության առումով ինձ ամենամոտը Կլոպն է: Մեր շփումը միմյանց հետ օրինակելի է թվում:
Մոուրինիոն անհավանական մարդկային որակներ ունի: Նա մեծ տպավորություն թողեց «Սթեմֆորդ Բրիջում» կայացած մեր հանդիպման օրը, երբ իմ օգնականներից մեկի մասնակցությամբ միջադեպ տեղի ունեցավ: Պրոֆեսիոնալ մակարդակում շատ բառեր պետք չեն. նա հաղթել է ամեն ինչ և ամենուր:
Էմերին գիտակ է և մեծ պրոֆեսիոնալ: Նրա թիմերի հարձակողական խաղն ամենաբարձր մակարդակի վրա է»,- Սարիին է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը