Ըմպելիք, որը կամրացնի սիրտը, կմաքրի օրգանիզմը, դուրս կբերի աղն ու միզաթթուն
Ըմպելիք, որը կարճ ժամանակահատվածում կմաքրի օրգանիզմը: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ բնական բաղադրիչներով պատրաստվող ըմպելիքն արագացնում է նյութափոխանակությունը, մաքրում երիկամները, օրգանիզմից դուրս բերում միզաթթվի ավելորդ մակարդակը, ազատում այտուցներից: Այն կօգնի նաև փորկապության դեպքում, քանի որ հարուստ է բջջանյութով:
Հակաօքսիդանտներն օրգանիզմը պաշտպանում են բորբոքումից, կարող են օգնել հոդացավերի, արյան ճնշման բարձրացման դեպքում: Ըմպելիքը նպաստում է նյութափոխանակության համակարգի աշխատանքին, կարող է օգնել ազատվել որովայնի փքվածությունից և մետեորիզմից: Բացի այդ՝ ըմպելիքը քիչ քանակով կալորիաներ է պարունակում:
Հարուստ է C, B խմբի վիտամիններով, ինչպես նաև մանգանով, պղնձով: Ըմպելիքը միզամուղ ազդեցություն է ունենում և հաջողությամբ կարող է օգտագործվել այտուցների, միզասեռական համակարգի վարակների դեպքում: Օգնում է կանխարգելել անեմիայի զարգացումը, զարկերակային ճնշման բարձրացումը:
Բաղադրիչներ
- 2-3 ճյուղ նեխուր
- 2 կտոր թարմ կամ սառեցված արքայախնձոր
- 3 ճյուղ մաղադանոս
- 200 մլ ջուր կամ սառը թեյ:
Բոլոր բաղադրիչները բլենդերում հարեք այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված:
Խորհուրդ է տրվում օգտագործել մի շաբաթ՝ օրվա ընթացքում 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան՝ յուրաքանչյուր անգամ մեկ բաժակ:
Ցանկության դեպքում կարող եք ըմպելիքին երկու ճաշի գդալ վարսակի փաթիլներ ավելացնել, ինչպես նաև՝ ընդեղեն և սերմեր:
Ուշադրություն: Ըմպելիքը թույլ չի տրվում հղի կանանց: Նախքան որևէ միջոց օգտագործելը խորհրդակցեք մասնագետի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը