Կոնվերս Բանկը՝ հաջողության պատմություններ կերտող Բանկ
Կարիերայի և ձեռնարկատիրության ամենամյա տոնավաճառի ընթացքում Կոնվերս Բանկը ներկայացվել է որպես հաջողության պատմություններ կերտող Բանկ: Մասնակիցներին և հյուրերին է ներկայացվել Բանկի Նոր Նորք մասնաճյուղի աշխատակից Աննա Ֆերոյանի փորձը:
<<Դեռ ուսման տարիներից ցանկություն ունեի աշխատել Կոնվերս Բանկում, բայց, անկեղծ ասած, չէի հավատում, որ այսպես, ուղղակի մի հայտ լրացնելով նախորդ Կարիերայի տոնավաճառի ժամանակ, կկարողանամ իրականացնել ցանկությունս: Կարիերայի տոնավաճառից կարճ ժամանակ անց ինձ բանկ հրավիրեցին, իսկ վերապատրաստումից հետո՝ փետրվարից աշխատանքի անցա Կոնվերս Բանկում>>,-ասել է Աննա Ֆերոյանը:
<<Այս տոնավաճառին Կոնվերս Բանկը ներկայացնում է թափուր աշխատատեղեր թե սպասարկման ոլորտում, թե ՏՏ և մարքեթինգի ստորաբաժանումներում: Բանկը բազմիցս հայտարարել է իր աշխատանքներում երիտասարդների ներգրավման պատրաստակամության մասին: Այսօր մեր թիմակիցների գրեթե կեսը մինչև 30 տարեկան երիտասարդներ են, որոնցից յուրաքանչյուրը իր հետ Բանկ է բերել նոր գաղափարներ ու ծրագրեր: Բանկն իր հերթին ստեղծում է միջավայր, որտեղ երիտասարդները կարողանում են իրացնել իրենց ներուժը և զարգացման հնարավորություններ է ընձեռում նրանց>>,-ասել են Բանկում:
Նշենք, որ այս անգամ Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառը կազմակերպվել է CareerLab-ի կողմից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Դրան մասնակցում են ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների ավելի քան 50 ձեռնարկություն: