
Ադրբեջանի պաշտպանական ծախսերը կաճեն 4,6 տոկոսով

Ադրբեջանի խորհրդարանում ընդունվել է 2019թ. բյուջեի նախագիծը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ադրբեջանի 2019թ. բյուջեի նախագծի համաձայն՝ երկրի պաշտպանական ոլորտին հատկացվելու է 3 մլրդ 38 մլն մանաթ (1 դոլարի փոխարժեքն է 1,7 մանաթ):
Ըստ բյուջեի նախագծի՝ Ադրբեջանի 2019թ. պաշտպանական ծախսերը 2018թ. համեմատ ավելանալու են 132 մլն մանաթով (4,6 տոկոսով):