
Ալեքսիսի գործակալն առաջարկել է նրան «Ռեալին». El Chiringuito

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ», այս մասին հաղորդում է El Chiringuito-ն:
Ըստ El Chiringuito-ի՝ չիլիացի ֆուտբոլիստն իրեն անհարմար է զգում Մանչեսթերում, նա «ձանձրանում է, միայնակ է և անտեսված»: Ալեքսիսը տեղյակ է, որ «Ռեալն» ուզում է ձմռանը հարձակվողի ստորագրել, ուստի խնդրել է իր գործակալը Ֆերնանդո Ֆելիցևիչին՝ կազմակերպել իր՝ մադրիդյան ակումբ տեղափոխությունը:
Մադրիդյան ակումբ տեղափոխվելու համար խնդիր կարող է դառնալ Սանչեսի աշխատավարձը: Սանչեսն ԱՊԼ-ում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է՝ տարեկան 23 միլիոն եվրո:
Սանչեսը նախկինում հանդես է եկել Լա լիգայում: 2011-ից մինչև 2014 թվականը չիլիացին խաղացել է «Բարսելոնայի» կազմում:
Սիրարփի Աղաբաբյան