
«Կարիերաս կավարտեմ MLS-ում». Ուեյն Ռունի

33-ամյա Ուեյն Ռունին պատրաստ չէ Անգլիա վերադառնալուն:
«Ես մեկնեցի Նահանգներ, և, ինչպես դուք գիտեք, եթե ես ինչ-որ բան որոշեցի, ապա այդ հարցում հնարավորինս համառ կլինեմ: Ինձ համար կարևոր է ամբողջովին նվիրվել «Դի Սի Յունայթեդին»: Ես շատ խոսակցություններ եմ լսել Անգլիայում վարձակալական հիմունքներով խաղալու վերաբերյալ, բայց ես դրան պատրաստ չեմ: Պլանավորում եմ ավարտել կարիերաս ԱՄՆ-ում»,- Ռունիին է մեջբերում Sky Sports-ը:
Նշենք, որ նոյեմբերի 15-ին տեղի կունենա Անգլիա-ԱՄՆ ընկերական հանդիպումը, որին կմասնակցի Ուեյն Ռունին:
«Դի Սի Յունայթեդում» Ռունին ապրում է ակումբակիցների նման. նա հրաժարվել է շքեղ հյուրանոցային համարներից և մասնավոր թռիչքներից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը