
Դավիդ դե Խեան չի երկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, քանի դեռ ակումբն այդքան վատ է խաղում

Մանկունյանցիները մոտ են ԱՊԼ-ի 2017-18թթ. մրցաշրջանի լավագույն դարպասապահին կորցնելուն:
Ինչպես հաղորդում է Daily Telegraph-ը, Դավիդ դե Խեան չի շտապում երկարաձգել պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ, ում հաջողությունները դաշտում չեն ուրախացնում դարպասապահին:
Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» չպահպանի իսպանացուն, ապա նա կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ ակումբից 2019-20թթ. մրցաշրջանի վերջում:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները պատրաստ են Դավիդին շաբաթական 115 հազար եվրո վճարել, բայց կարիերայի գագաթնակետին ֆուտբոլիստի մոտիվացիան հաջողությունն է դաշտում:
Դե Խեայի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, բայց ունի այն մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը