
Արայիկ Հարությունյանը՝ Գևորգ Աճեմյանի հնչեցրած մեղադրանքների մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարզաբանում կտա Գևորգ Աճեմյանի՝ կուսակցությունը լքելու հարցով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ վարչության անդամ Արայիկ Հարությունյանը:
Նա հերքեց Աճեմյանի պնդումը, թե կուսակցությունում դիկտատուրա է տիրում. «Նման բան չկա»:
Ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանի հայտարարության, թե այս խորհրդարանը 2-3 տարվա կյանք կունենա, Ա.Հարությունյանը վստահեցրեց, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2023 թվականին. «Մեր որևէ գործողություն հակասահմանադրական չի եղել»:
Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի կարգախոսին, որ, ըստ լուրերի՝ լինելու է «Նիկոլ՝ վարչապետ», Ա.Հարությունյանը նշեց, որ իրենց համապատասխան խումբը քննարկում է անցկացնում և մարտավարություն է մշակում. «Երբ որոշում կկայացվի, կքննարկենք ամեն ինչ»: