487 միլիոն եվրո՝ ֆուտբոլիստների աշխատավարձերի համար. ովքե՞ր են առաջատարները
Շվեյցարական վերլուծական Swiss Ramble ընկերությունը հրապարակել է Եվրոպայի առաջատար ակումբների աշխատավարձերի մասին տվյալներ:
2017/18 մրցաշրջանում աշխատավարձերը և բոնուսները միասին աշխարհում ամենից շատ վճարել է կատալոնական «Բարսելոնան»՝ 487 մլն եվրո:
2016/17 մրցաշրջանի համեմատությամբ՝ կատալոնացիները վճարել են 147 միլիոն եվրո ավելի (43%): «Բարսելոնայում» աշխատավարձն աճել է 89 միլիոնով, իսկ բոնուսները` 44:
Ակումբն աշխատավարձերի վրա ծախսել է եկամտի 70%-ը (նախորդ տարի` 52%): Չորս տարվա ընթացքում «Բարսելոնայում» աշխատավարձերը կրկնապատկվել են:
Ֆուտբոլիստներին ամենաշատը վարձատրող թոփ-15 ակումբները (2016/17 և 2017/18 մրցաշրջան)՝
1. «Բարսելոնա» – 487 մլն եվրո
2. «Ռեալ Մադրիդ» – 395 մլն
3. «Մանչեսթեր Յունայթեդ» – 337 մլն
4. «Մանչեսթեր Սիթի» – 296 մլն
5. ՊՍԺ – 272 մլն
6. «Բավարիա» – 265 մլն
7.«Յուվենթուս» – 259 մլն
8. «Չելսի» – 256 միլիոն
9. «Լիվերպուլ» – 241 մլն
10. «Արսենալ» – 232 մլն
11. Դորտմունդի «Բորուսիա» – 187 մլն
12. «Ատլետիկո Մադրիդ» – 178 մլն
13. «Ինտեր» – 156 մլն
14. «Տոտենհեմ» – 148 մլն
15. «Լեսթեր» – 131 մլն
Իսպանիայում ամենաբարձր աշխատավարձերն ունեցող լավագույն 5 թիմերի շարքում ընդգրկված են նաև «Սևիլիան» (100 միլիոն) և «Վալենսիան» (79 միլիոն): «Լևանտեն» (17 միլիոն), «Լեգանեսը» (13 միլիոն) և «Ժիրոնան» (9 միլիոն) ամենից քիչ են ծախսում աշխատավարձի վրա:
Սիրարփի Աղաբաբյան