Բաժիններ՝

Մեսսին նոր ռեկորդով զիջում է միայն Պելեին

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին  «Բետիսի»  հետ խաղում (3:4) ակումբի կազմում հեղինակել է իր  566-րդ գոլը:

Սա պատմության մեջ լավագույն ցուցանիշներից մեկն է:

Ըստ այդ ցուցանիշի՝ Մեսսին այժմ երկրորդն է և զիջում է միայն բրազիլիացի լեգենդար ֆուտբոլիստ  Պելեին, ով «Սանթոսի» կազմում 643 գոլ է խփել:

Մեսսիից հետո ցուցակում են նաև Գերդ Մյուլլերը («Բավարիա», 565 գոլ), Էյսեբիոն («Բենֆիկա», 473 գոլ), Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ», 450 գոլ), Յան Ռաշը («Լիվերպուլ», 349 գոլ) և այլք:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս