«Բարսելոնան» դեռ չի առաջարկել Ալբային երկարաձգել պայմանագիրը
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խորդի Ալբան բանակցություններ չի վարում ակումբի հետ` պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ:
Diario Sport-ի տվյալներով՝ կատալոնական ակումբը դեռևս առաջարկ չի արել ֆուտբոլիստին: Ընթացիկ պայմանագրի ժամկետը լրանում է 2020 թվականի ամռանը:
Ալբան զարմացած է, որ ակումբը ցանկություն է հայտնել ընդլայնել պայմանագիրը միայն ԶԼՄ-ներում, սակայն նրան չի դիմել: Նա և իր գործակալներն ակնկալում են, որ առաջիկա շաբաթներին «Բարսելոնան» հանդես կգա առաջարկով: Իսպանացի ֆուտբոլիստը պատրաստ է քննարկել պայմանագիրը:
Դեռևս մի քանի ամիս ակումբում նշել էին, որ «Բարսելոնան» նախատեսում է նոր պայմանագիր կնքել պաշտպան Խորդի Ալբայի հետ: Նշվում էր, որ կատալոնացիները մտադիր են երկարաձգել այն ոչ ուշ, քան մինչև 2019 թվականը:
Առաջիկայում «Բարսելոնան» դիմելու է Ալբայի ներկայացուցիչներին: Խաղացողի գործակալներից մեկը վերջերս դժգոհություն էր հայտնել ակումբի անգործության վերաբերյալ:
Ամռանը ֆուտբոլիստով հետաքրքրված էին Պրեմիեր լիգայի ակումբներից «Տոտենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»:
Սիրարփի Աղաբաբյան