Դեռ լիարժեք չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան
Ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դեռ լիարժեք չի գիտակցում, որ օրեր առաջ դարձել է աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց Մարտիրոսյանը:
«Այս տարին որպես այդպիսին քիչ դժվարություններ ունեցավ: Նաև վնասվածք չունեցա: Եվրոպայի առաջնության և աշխարհի առաջնության ոսկե մեդալները մեր աշխատանքն են, որ պետք է անենք: Մինչ այս աշխարհի չեմպիոն չէի դարձել, այդ իսկ պատճառով տարին ամենահաջողակն էր ինձ համար: Ինձ համար աշխարհի չեմպիոն դառնալն երազանքի և նպատակի պես մի բան էր: Ճիշտն ասած, դեռևս լիարժեք չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ դարձել: Միայն, երբ անցնում են կողքովս, շնորհավորում են ինձ, նոր-նոր հասկանում եմ` ինչ եմ արել»,- շեշտեց նա: