«Արդարություն» կուսակցությունը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին
«Արդարություն» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել առանձին ցուցակով կամ դաշինքով չմասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է արտըահերթ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու և այլ ուժերի հետ համագործակցելու պատրաստակամության մասին:
«Վերլուծելով ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, արձանագրելով ընտրական համակարգի փոփոխության հետ կապված կառավարության ծրագրի տապալման փաստը,
ամփոփելով այլ կուսակցությունների հետ մեր բանակցությունների արդյունքները,
հաշվի առնելով կուսակցության տրամադրության տակ գտնվող ռեսուրսները և քարոզարշավի ժամկետները, հիմք ընդունելով կուսակցության անդամների ու համակիրների շրջանում անցկացված հարցման արդյունքները՝«Արդարություն» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշեց՝ առանձին ցուցակով կամ դաշինքով չմասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին:
Նպատակ ունենալով նպաստել նոր, խելացի, փորձառու, հայրենասեր, պատասխանատու գործիչների` Աժ-ում ներկայացված լինելուն՝ որոշեցինք,
- Համագործակցել այլ կուսակցությունների կողմից առաջադրված անկուսակցական թեկնածուների հետ` նրանց աջակցելու նպատակով
- Բանակցել ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների հետ` արդյունավետ համագործակցության եզրեր գտնելու ուղղությամբ
- Շարունակել հանդիպումներն ու քննարկումները ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերի հետ` արտախորհրդարանական համագործակցության ձևաչափերի շուրջ»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ: