Բաժիններ՝

Զիդանն առաջարկներ ունի ՊՍԺ-ից, «Մանչեսթեր Յունայթեդից» և «Բավարիայից»

OkDiario պարբերականի տնօրեն Էդուարդո Ինդան պատմել է, թե որտեղ կարող է շարունակել կարիերան Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

«Մինչև վերջերս Զիդանը երկու առաջարկ ուներ՝ «Մանչեսթեր Յունայթեդից» և ՊՍԺ-ից: Փարիզյան ակումբը նրա համար հիանալի տարբերակ կլիներ, նրանք մարզչին կտրամադրեին ամբողջական քարտ-բլանշ:

Մի քանի օր առաջ Զիդանը երրորդ առաջարկը ստացավ՝ «Բավարիայից»՝ հաջորդ մրցաշրջանի համար»,- ասել է Ինդան Chiringuito-ի եթերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս