Բաժիններ՝

Սանչեսը չի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», որովհետև ոչ մի թոփ-ակումբ այդպիսի գումարներ չի վճարի

The Telegraph-ի լրագրող Ջեյմս Դաքերը հաղորդել է, որ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:

«Սանչեսն ամեն կերպ փորձում է հարմարվել Անգլիայի հյուսիս-արևմուտքում: Սակայն կարծիք կա նաև, որ նա ակումբի հետ պայմանագիր կնքելուց ընդամենը 10 ամիս անց հեռանալու ուղիներ է փնտրում:

Սարսափելի մարզավիճակը և ֆուտբոլիստի հսկայական արժեքը, ում 30 տարին կլրանա մեկ ամիս հետո, վախեցնում է պոտենցիալ գնորդներին: Երկու կողմերի համար էլ լավագույն ելքը Սանչեսի գնի և աշխատավարձի իջեցումն է: Մեկ այլ տարբերակ է վարձավճարը, որի ծախսերն իր վրա կվերցնի «Մանչեսթեր Յունայթեդը»: Բայց այժմ այս միջոցները չի կիրառի կողմերից և ոչ մեկը»,- գրում է Դաքերը:

Ալեքսիս Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց 2018 թվականի ձմռանը «Արսենալից»՝ փոխանակվելով Հենրիխ Մխիթարյանի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս